Քաղաքագետ. ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես է պատմությունը վերագրվում. Հայաստանի արտգործնախարարության կայքում միշտ եղել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը։ Այն հասանելի էր հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այս էջն այժմ հեռացվել է բոլոր լեզվական տարբերակներից: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Եթե դա տեխնիկական սխալ չէ (որը ես կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»,- գրել է նա։