ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնչեցրել է հայհոյանք հոգեւորականների հասցեին, վիրավորել եկեղեցուն. 20-ից ավելի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հոգևոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսևորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում և արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաև հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսևորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ տեղեկացրել, որ այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին՝ հոգեւոր հայրերին վիրավորելու դեպքերի հետ կապված:

«2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս  Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:

Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:

Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնեմ, որ խուլիգանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված)` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, իսկ եթե այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեր կարծիքով, նշված արարքները պետք է քննարկել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համատեքստում (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի նկատմամբ հրապարակային լկտի զրպարտչական նյութը թշնամանք է առաջացնելու երկու ազգերի միջև:

Եթե իրավապահ համակարգը պատշաճ իրավական գնահատական չտա Անդրանիկ Դովլաթյանի և նրա գաղափարակիցների վարքագծին, ապա ատելության այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հոգևոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսևորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում և արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաև հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսևորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով:

Մեր այն հայրենակիցները, որոնք կցանկանան լրացուցիչ միանալ այս հաղորդմանը, կարող են mailto:[email protected] էլեկտրոնային հասցեով կամ այլ եղանակով գրել իրենց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համար (մենք լրացուցիչ նամակով քննչական մարմնին կփոխանցենք):

Այս պահից սկսած այս թեմայով զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ համակարգի վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular