ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք» 2017-ում. երգչուհին մանրամասնում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեպի Եվրատեսիլ երաժշտական մրցույթից հայտնի Սյուզաննա Մելքոնյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին: Այս մասին երգչուհին առաջինը պատմել է Asekose.am-ին, նշելով, որ սա նրա վաղեմի երազանքն էր, որն իրականացավ այս տարի:

««Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին մասնակցելու մտադրություն և ցանկություն ունեի շատ վաղուց, բայց ամեն անգամ մտածում էի, որ դեռ ժամանակը չէ, և շատ տեղ ունեմ պատրաստվելու: Տարեց տարի անընդհատ հետաձգվում էր, իսկ  այս տարի վերջապես որոշեցի հայտ ներկայացնել «Նոր ալիք» մրցույթ:

Հենց այդ մրցույթի համար գրվեց երգ, որի  հեղինակն է Շուշան Սարգսյանը նա հայ երգահան  է, ով ստեղծագործում է նաև Ռուսաստանում և Ուկրաինայում: Երգերի ձայնագրություններն ու ֆոտոշարքերը  սկսեցին մարտ ամսին,  քանի որ հայտ ներկայացնելու համար բազմաթիվ կետեր պետք է լրացվեին, որոնք նախնական աշխատանքներ էին պահանջում: Հայտագրվելուց մոտ 10 օր հետո ինձ զանգահարեցին տվյալ մրցույթից տեղեկացնելով, որ ես անցել եմ կիսաեզրափակիչ փուլ՝ ասելով, որ ինձ սպասում են Մոսկվայում ապրիլի 7-ին:

Օրեր առաջ եկել եմ Մոսկվա ապրիլի 7-ին և 8-ին անցկացվեցին կիսաեզրափակիչ փուլերը: Բավականին խիստ էր ժյուրիի կազմը՝ Ալեքսանդր Ռևզին, Ալեքսանդր Ռումյանցով, Իգոր Կրուտոյ, Անաստասիա Մուշինա, ով հանդիսանում է մրցույթի երաժշտական պրոդյուսերը: Ընտրվել էինք տարբեր երկրներից մասնակիցներ,  առաջին օրը կազմում էինք 97 հոգի, որոնցից ընդհամենը 25-ին հաջողվեց անցնել կիսաեզրափակչի երկրորդ փուլ:

Եվ ահա երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ հայտարարագրվեցին հաղթողների անունները, որոնք արդեն օգստոս ամսին կմեկնեն Սոչի որտեղ էլ սեպտեմբեր ամսին տեղի կունենա «Նոր ալիք» երաժշտական մրցույթը, որն ունի 16 տարվա պատմություն: Այս տարի ինձ հաջողվեց անցնել այդ բոլոր փուլերն ու այս տարի Հայաստանը ներկաայացնել «Նոր ալիք»-ում:

Իմ երազանքն է եղել որևէ միջազգային մրցույթում ներկայացնել իմ երկիրը: Շատ մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվել և շարունակում եմ պատրաստվել, քանի որ ամենաբարդը դեռ առջևում է:

Այս ամիսների ընթացքում պետք է շատ աշխատեմ  և՛ արտաքինիս, և՛ կերպարի հետ կապված, որպեսզի լավագույն ձևով ներկայացնեմ Հայաստանը: Հույս ունեմ, որ իմ հայ ժողովուրդը իմ կողքին կլինիք»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular