Տագնապ՝ բնակավայրերից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փրկարար ծառայությունը հայտնել է․
«Իրազեկում
Փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ»։