Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կմասնակցի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 12-ի որոշմամաբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:
3. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը և Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահան Կոստանյանինը, Հայկ Դարբինյանինը և Արեգ Բագրատյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
4) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.
5) Հակոբ Վարդանյանինը, Արմեն Սիմոնյանինը, Քրիստինե Ղալեչյանինը և Վիկտորյա Քեշիշյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.
6) Ներսես Զեյնալյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.
7) Նարեկ Զուլալյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին», - ասված է որոշման մեջ: