ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին գլխավոր ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:

Ավելի ուշ Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել են ակցիան։ 

«Ժողովուրդը փակել էր ճանապարհը, հիմա բացել են, սպասում ենք մեր մարզպետը գա, խոսենք բոլոր հարցերի մասին, լսենք պատասխանները։ Մեր ժողովուրդը համեստ, ակուրատնի ժողովուրդ է, իրենց հարցերը կտան, մարզպետը կպատասխանի, կվերջացնենք»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ այս պահին Վարդենիսում փակ ճանապարհ չկա։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարել է տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում։

Ի դեպ, այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել էր, որ սա օպտիմալացման քարտեզն է։

«Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,-ասել էր Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular