ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուբվենցիոն ծրագրերով ռեկորդային ցուցանիշով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել․ Սանոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ։

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։

«Դա մի պարզ բացատրություն ունի․մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։  Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող  համայնքներում փոփոխությունները  բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի առումով կառավարության մյուս առաջնահերթություններին՝ նախարարը նախ նշեց, որ առաջարկները ներկայացնում են համայնքները, բայց, դիտարկելով կառավարության կողմից ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը, կարելի է  պատկերացում կազմել այդ առաջնահերթությունների վերաբերյալ։

Գերատեսչության ղեկավարն առաջին շարքում դասեց մանկապարտեզներն ու խմելու և ոռոգման ջրերի համակարգերը, որոնց ուղղությամբ իրականացվող աշխատանքի ծավալները գերազանցում են նախատեսված միջոցները։

«Միշտ էլ, երբ իրականացնում ենք ավել աշխատանք, կառավարությունը ֆինանսական առումով լուծումը գտնում է»,-հավաստեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ համայնքների միավորման արդյունքում մի քանի բնակավայրերին վերաբերող ծրագրերն ընդգրկվում են ընդհանուր փաթեթում, ինչը հնարավորություն է ընձեռել բարձրացնել տեղի աշխատակազմերի կարողությունները։

«Ստացվել է, որ մենք ունենք համայնքներ, որոնց աշխատակազմերը կարողանում են 1 միլիարդանոց կամ 500 միլիոնանոց ծրագրի մրցույթ կազմակերպել, դրա ընթացքը՝  ավարտական ակտերը և այլն, կառավարել։ Սա էլ է կարողություն, որ մեր ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվում է»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրային կարևոր նպատակներից է եղել նաև համապատասխան կարողությունների ձևավորումը համայնքներում՝ սկսած նախագծի առաջադրանքից, մինչև մրցութային գործընթացներ, պայմանագրերի կնքում, դրանց կառավարում, ֆինանսավորում և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular