Պրիմորիեի բուրգերների խանութում թունավորվածների թիվը հասել է 31-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊրիմորսկի երկրամասի Դալներեչենսկի բուրգերների խանութում թունավորվածների թիվը հասել է 31-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը։
Կիրակի Պրիմորիեի դատախազությունը հայտնել է, որ Դալներեչենսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոց է դիմել 22 մարդ՝ սուր թունավորման նշաններով։ Նրանք սննդային թունավորում են ստացել փետրվարի 5-ից փետրվարի 10-ը։ Տարածաշրջանային առողջապահության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ թունավորման ծանր դեպքեր չեն եղել։
Բոլոր տուժածներն ունեն նույն ախտանիշները՝ սրտխառնոց, փորլուծություն, թուլություն: Ոմանք հայտնում են 40-ից բարձր ջերմաստիճանի մասին: Թունավորվածների թվում կան առնվազն երկու երեխա: Գրեթե բոլորը օգնության են դիմել հիվանդանոց։
Առաջին հոսպիտալացվածների հայտնվելուն պես հաստատության ղեկավարությունը փակել է այն հետաքննության համար։ M-Burger-ի մենեջերները նշել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, խնդիրը սոուսի բաղադրիչներից մեկում է, որն օգտագործվում է իրենց գրեթե բոլոր բուրգերներում։ Աշխատողները պնդում են, որ բոլոր ապրանքները առաքվում են նույն մատակարարի կողմից, ում հետ երկար ժամանակ աշխատել են։
Տեղի դատախազությունն ու Ռոսպոտրեբնադզորը սկսել են ստուգումները։