ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք Հրազդանում. ինչն է «Ուազ»-ի աղջիկ վարորդին դրդել ծեծի ենթարկել համատիրության տղամարդ ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: 

ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ համատիրության կառավարիչ Վարդան Թովմասյանը դաժան ծեծի է ենթարկվել Հրազդանում հայտնի «Ուազի»-ի վարորդ Անահիտի կողմից: Թե ինչն է երիտասարդ աղջկան դրդել նման բան անել, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից:

Մեզ հետ զրույցում աղջիկը պատմեց, որ համատիրության կառավարիչը տևական ժամանակ հաշմանդամության կարգ ունեցող իր եղբորը` 1983 թվականին ծնված Հովսեփին, դրդել է ինչ-որ գործեր անել` տարօրինակ խոստումներով նրան շահագործելով: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Վարդանը, իմանալով, որ Հովսեփ Բաղդասարյանը խմիչքի դատարկ շշեր հավաքելու նկատմամբ հակում ունի, նրան ասել է, որ եթե իր պահանջները կատարի, ինքը թույլ կտա Հովսեփին աղբանոցներից շշեր հավաքել:

Բանն այն է, որ այդ շշերը հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդը հավաքել և տարել է իրենց շենքի մուտք: Շենքի լիազորն էլ բողոքով դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը տույժեր է սահմանել այդ փաստով:

«Շենքի լիազորն ու համատիրության կառավարիչը համագործակցում են: Վարդանն էլ քաղաքապետի համար է աշխատում: Թող քաղաքպետն իմանա` ում է գործի տեղավորում»,- ասաց Անահիտը, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները. «Այդ օրը մյուս եղբայրս ու Հովսեփը շենքի մուտքում մաքուր օդի էին դուրս եկել: Մենք` ընտանյոք հանդերձ, նրանց թույլ չենք տալիս հաճախ դուրս գալ տնից, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն: Այդ ժամանակ Վարդանն անցել է շենքի կողքով, Հովսեփին կանչել է իր մոտ, իսկ մյուս եղբայրս շտապել է տեղեկացնել տարեց թոշակառու մորս: Մայրս զանգել է ինձ, ես էլ 25-ամյա եղբորս` Դանիելին, խնդրեցի, որ կապվի Վարդանի հետ: Վարդանն էլ գռեհիկ տոնով եղբորս ասել է` կարո՞ղ ա ես Հովսեփի պահակն եմ:

Հետո ես զանգեցի դրան, ասեցի` Վարդան, ճիշտն ասա` ուր ա Հոսոն: Ու սա ինձ հայհոյեց: Ես էլ իրան հայհոյեցի ու ասեցի դու դեռ կտենաս գլխիդ գալիքը: Ես Ծաղկաձորում եմ աշխատում: Արագ իջա համատիրություն: Ճանապարհին հանդիպեցի եղբորս: Վարդանին ասեցի` էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու սա հրեց ինձ: Ես էլ էդ պահին մի լավ դաստիրակեցի դրան: Հիմա թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ ունի, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Ես չունեմ վախենալու ոչ մի բան: Ինչ ուզում ա` անի: Քրեական գործ են հարուցում, ինչ են անում, ինձ համար միևնույնն ա:

Ես դեռ պատրաստվում եմ մի անգամ էլ դրան դաստիարակեմ»: Անահիտը, ի դեպ, իր բազմանդամ` 9 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է: Իր հորից ժառանգություն մնացած «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Արցախից և մի շարք այլ վայրերից, այդ թվում` Երևանից, միրգ-բանջարեղեն է տեղափոխում, առք ու վաճառքով զբաղվում: Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգողը եղել է հենց կառավարիչը, նա հայտարարել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular