ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռացատկորդ Լևոն Աղասյանը` Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն

ՍՊՈՐՏ

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։

Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ թիմի առաջատար աթլետներն արդարացրել են սպասելիքները․

«Թե՛ Երվանդը, թե՛ Լևոնը հիանալի հանդես եկան ու արդարացրին սպասելիքները։ Իհարկե, Լևոնը կարող էր նաև ոսկե մեդալը նվաճել, ցավոք՝ չստացվեց։ Երվանդը գերազանց մարտավարություն վարեց ու իր փորձի հաշվին առաջ անցավ բավականին ուժեղ մրցակիցներից։ Այս արդյունքի շնորհիվ նա իրավունք ստացավ մասնակցելու Բեգրադի փակ մարզասրահում փետրվարի 13-ին մեկնարկելիք մրցաշարին»,- ասում է Գրիգոր Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է Ստամբուլում ունեցած ելույթներին՝ մարզչի խոսքով իրենք որևէ կաշկանդվածություն չեն զգացել․

«Սա, իհարկե, խորհրդանշական հաղթանակ էր, բայց մեր առաջատար մարզիկները Թուրքիայում բազմիցս մեդալներ են նվաճել ու ռեկորդներ սահմանել։ Որևէ կողմնապահություն կամ առանձնահատուկ վերաբերմունք մեր հանդեպ չենք զգացել։ Ամեն ինչ կարգին է»։

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացնում է նաև վազորդ Էլլադա Ալավերդյանի ու երիտասարդ եռացատկորդ Գոռ Հովակիմյանի ելույթները։ Էլլադան 800 մետր վազքատարածությունը հաղթահարել է 2։07․97 րոպեում և մարզասրահների Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Գոռը 15,59 մետր արդյունքով անձնական ռեկորդ է սահմանել։

Հիշեցնենք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Ամենայն հավանականությամբ, Երվանդ Մկրտչյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնության արդյունքներով իրավունք կստանա մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular