ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնի հերթական պոպուլիստական ժեստը Երևանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Ըստ բանաձևի՝ ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներ չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չսահմանի և չզեկուցի կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսակի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:

Սա Արևմուտքում վերջին շրջանում առաջ քաշված միակ նմանատիպ ակտը չէ: Դիցուք՝ Ֆրանսիայի Սենատը երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող և Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանող նախագծերը, սակայն մինչ այս պահը որևէ գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվել: ԱՄՆ-ում 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ 

Միևնույն ժամանակ այս որոշումը չի չեղարկել այն հանգամանքը, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումներն Ադրբեջանից կազմել է 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն: Ավելին՝ ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության համաձայն՝  Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը:  Բնականորեն, այս դերը ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: 2023 թվականի նոյեմբերին ընդունած որոշումը չի խանգարում նաև նրան, որպեսզի ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելը շարունակի զինել Բաքվին: Հարց է առաջանում՝ եթե Վաշինգտոնը իսկապես պրո-հայկական գիծ է որդեգրել, ապա ինչու չի բռնում իր դաշնակցի ձեռքը: Հարցը, իհարկե, հռետորական է:

Ակնհայտ է, որ այս անգամ էլ գործ ունենք Արևմուտքի հերթական պոպուլիստական քայլի հետ, մինչդեռ Բաքվի հետ հանուն Հայաստանի հարաբերությունները զոհաբերելու իրական նպատակադրվածություն Վաշինգտոնը մինչ այս պահը դեռևս չի ցուցաբերել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular