ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն պատրաստ է շարունակել նախաձեռնող դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Կոպիրկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը վճռականորեն հայտարարում է այն մասին, որ պատրաստ է շարունակել ակտիվ, նախաձեռնող դեր խաղալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, «Радио Sputnik»-ի հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի կարգավորումը ձեռք բերվի, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիր, ընդ որում՝ այնպիսի պայմանագիր, որը կհամապատասխաներ երկու կողմերի շահերին։ Եվ Ռուսաստանը վճռականորեն հայտնում է, որ պատրաստ է շարունակել ակտիվ, նախաձեռնող դեր խաղալ այդ գործընթացում։ Բնականաբար, կողմերը պետք է որոշեն։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է՝ որոշել այդ խաղաղության գործընթացի ձեւաչափը, բայց դրան աջակցելու եւ ակտիվ դեր խաղալու մեր պատրաստակամությունը հստակ հաստատվում է բոլոր մակարդակներում, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու առումով»,- ասել է ՌԴ դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի դերը սկզբից եւեթ հիմնարար էր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։

«Բազային սկզբունքները, որոնք որոշում են խաղաղության գործընթացի ընթացքը, դրվել են ռուսական մասնակցությամբ, եռակողմ այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել՝ սկսած 2020թ. նոյեմբերից, երբ վճռական չափով Ռուսաստանի Դաշնության եւ անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերով կանգնեցվեց ողբերգական պատերազմը, եւ երբ ձեւակերպվեցին, անշուշտ, շատ բարդ, բայց այդ իրավիճակի համար միանգամայն հասկանալի եւ համարժեք պայմանավորվածություններ կարգավորման մասին։ Եվ ես պետք է ասեմ, որ Արեւմուտքը, որը շատ բան արեց, որպեսզի «իրենով անի խաղաղության գործընթացը», ըստ էության ոչ մի նոր բան կարգավորման սկզբունքների առումով  չբերեց։ Ըստ էության, փորձ արվեց յուրացնել այն, ինչ արվել էր Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եւ ակտիվ դերով։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է, այն չի փոխվում»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular