ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորվեգիայի պաշտպանության նախարարը կոչ է արել պատրաստվել հակամարտութան Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գամը իր երկրին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը անգամ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, տեղեկացրել է Iltalehti ֆիննական ԶԼՄ-ն։

Գրամի կարծիքով՝ հակամարտությունը չի ավարտվի Ուկրաինայում պատերազմով։

«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Ռուսաստանը կվերանայի իրավիճակը եւ իր ուժերը կծավալի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության»,- ասել է նա։

 

Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Եվրոպան պետք է ընդունի նոր իրողությունը, «քանի որ ռուսական սպառնալիքը երկար ժամանակ չի վերանա»։

«Նորվեգիան եւ պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը։ Մենք պետք է ի վիճակի լինենք արձագանքել ժամանակին եւ մեր դաշնակիցների հետ միասին»,- ասել է նա։

Գրամի կարծիքով՝ Նորվեգիան պետք է ներդրումներ կատարի հատկապես հակաօդային պաշտպանությունում եւ ռազմածովային ուժերում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular