ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանի մակարդակն իջել է․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 66%-ը, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա (499.1 մլն խոր.մ) և գոլորշացումը լճի մակերևույթից (1059.5 մլն խոր.մ) եղել է նորմայի սահմաններում՝ 97-100%։ Հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

2023 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 114.456 մլն խոր.մ, իսկ Սևանա լճից բացթողնված ջրի քանակը Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով կազմել է 228.234 մլն խոր.մ:

Արդյունքում, Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2023 թվականին բացասական է եղել՝ -140.1 մլն խոր.մ և տարեկան կտրվածքով լճի մակարդակն իջել է 11 սմ-ով։

2023 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.28 մ, լճի մակերեսը 1276.418 կմ², իսկ լճի ծավալը 37.90 կմ³, իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար՝ 1900.17 մ, 1275.372 կմ² և 37.76 կմ³։

Հաշվեկշռի հարաբերական անկապքը՝ 3.81%:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular