ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք պայմաններ ստեղծել Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի վերադարձին՝ ապահովելով նրանց նրանց իրավունքները և անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ղարաբաղի հայության մեծ մասը, ցավոք, հեռացավ տարածաշրջանից: Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել վերադառնալ ցանկացողների համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է Գալուզինը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում՝ ՌԴ փոխարտգործնախարարը հավելեց, որ, հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը, խաղաղապահների՝ տարածաշրջանում մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։

«Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի լիազորությունների ընդլայնմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց շարունակական ներկայության անհրաժեշտություններից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular