ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորվաթիայի դեմ խաղում Տիկնիզյանը լավագույններից մեկն էր, խաղից հետո ինձ շատ էին հարցնում նրա մասին. Օլիչ

ՍՊՈՐՏ

ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, իսկ այժմ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Իվիցա Օլիչը Sport Express-ի հետ զրույցում խոսել է «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի խաղի մասին։

«Անցյալ տարի Տիկիին տեսել եմ հավաքականի խաղերում: Մենք նույն խմբում էինք։ Նա լավ է խաղում «Լոկոմոտիվ»-ում, հավաքականի հանդիպումներում նույնպես լավ մարզավիճակում էր։ Երբ մենք խաղում էինք Խորվաթիայում, նա լավագույններից մեկն էր: Գիտեմ, որ այս հանդիպումը դիտել են ոչ միայն «Վերդերի», այլ նաև «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչները։ Եվ նայում էին ոչ միայն Խորվաթիայի հավաքականին, այլև Հայաստանին։ Այս խաղից հետո ինձ շատ են հարցրել Տիկնիզյանի մասին»,- ասել է Օլիչը։

Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ; «Transfermarkt» պորտալը նրա արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular