ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է Մալաթիայում ավազակային հարձակման դեպքը. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և մարտավարական առումով արդյունավետ պլանավորված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։ Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը:

Այնուհետև, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տանտերերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատան առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են ընդհանուրն առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:

Տուժողների կողմից իրավապահ մարմիններին կատարվածի մասին հայտնելու հնարավորությունից զրկելու, իրենց կողմից կատարված հանցանքը թաքցնելու և հափշտակված գույքն անխոչընդոտ տնօրինելու նպատակով վերջիններիս տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, ապա հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 15.480.000 ՀՀ դրամ արժողության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular