ՌԴ-ն պատրաստ է ԼՂ վերադառնալ ցանկացողների համար պայմաններ ստեղծել. ՌԴ ԱԳՆ փոխնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյժմ Լեռնային Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ԼՂ հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստան արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, ներառյալ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։