ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն երաշխավորագիր է տվել, բայց Փաշինյանը մտադիր չէ ազատել Ալենի եղբոր կնոջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե ողջ կազմով միացել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերալ երաշավորագրին։ Բացառությամբ երկու պատգամավորների, որոնք գտնվում են գործուղման մեջ, խմբակցության մյուս 69 պատգամավորներն իրենց ստորագրությունն են դրել Աշոտ Հովհաննիսյանին, Լիլի Մկրյանին և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ազատ արձակելու երաշխավորագրի տակ, ընդ որում ՔՊ-ի այս քայլն արժանացել էր անգամ ընդդիմադիր պատգամավորների գովասանքի խոսքերին։

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի բռնկումից հետո ձերբակալվել էին 7 անձինք, Նախարարության 4 բարձրաստիճան աշխատակիցների, որոնք, ըստ մեղադրանքի հիմնական մեղավորներն են, տնային կալանքի են ենթարկել, մինչդեռ «Սիներջի» ընկերության տնօրենին, գործող աշխատակցին և նախկին աշխատակից Անի Գևորգյանին կալանավորել էին։

Երիտասարդ և մանկահասակ երեխաներ ունեցող կանանց նկատմամբ իրավապահների այս վերաբերմունքը նույնիսկ գործող իշխանությանն էր տարակուսանքի մեջ գցել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեև Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել երաշխավորագրի վեերաբերյալ, սակայն հանձնարարել է Քյարամյանին որևէ կերպ ազատ չարձակել «Սիներջի» ընկերության աշխատակիցներին։ Առավելապես թիրախի տակ հենց Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։ Նրա կալանավորմամբ Փաշինյանը Սիմոնյանին և սեփական կուսակիցներին հասկացնում է, թե ով է իրականում իրավիճակի տերը և ինչ կլինի նրանց հետ, եթե հանկարծ փորձեն իր դեմ խաղեր տալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին կասկածում է ներքաղաքական պալատական հեղաշրջում ծրագրելու մեջ և հենց այդ կապակցությամբ էլ նախազգուշական նպատակներով կալանավորել է նրա եղբոր կնոջը, ինչն, իհարկե, հարուցել է սեփական կուսակիցների զարմանքը և վրդովմունքը։

Այլևս յուրաքանչյուր ՔՊ-ական հասկանում է, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց ընտանիքի անդամներն անվտանգության մեջ չեն։

Աննա Սարիբեկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular