ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ շաբաթվա մեջ ինչ ասես` չգրվեց. սահմանագիծ հատածը է՛լ ԵՄ «շպիոն» է, է՛լ լեռնագնաց է, է՛լ զբոսաշրջիկ. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանում մեկ շաբաթ է` ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին:

Այս մեկ շաբաթվա մեջ ինչ ասես՝ չգրվեց, որ սահմանագիծ հատածը է´լ ԵՄ «շպիոն» է, է´լ լեռնագնաց է, է´լ զբոսաշրջիկ:

Երեկ էլ արդեն հայտնեցին, որ վերջինս ադրբեջանական վերահսկողության տարածք է ներթափանցել Քաշաթաղի ուղղությամբ` պարզ չէ՝ «Լաչինի միջա՞նցքը» նկատի ունեն, թե՞ շրջանի որևէ հատվածը, իսկ մինչ այդ, ըստ նույն տեղեկության, վերջինս եղել է Սիսիանում և «տեղանքում չկողմնորոշվելով» հայտնվել ադրբեջանցիների մոտ:

Ստեղծված իրավիճակի ամենազավեշտալի հանգամանքներից մեկն այն է, որ դեռ պարզ էլ չէ` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:

Պարզ չէ, որովհետև ՀՀ համապատասխան կառույցները, որոնք պետք է ստուգեն ու պարզաբանեն` կա՞ նման բան, թե՞ ոչ կամ, առհասարակ, Չեխիայի նման քաղաքացի ՀՀ մուտք գործե՞լ է, թե՞ ոչ՝ լուռ են:

Սրա հետ կապված մանրամասները կարևոր են մի քանի տեսանկյունից:

Առաջինը՝ պետք է հասկանալ, որ եթե նման անցում է եղել, ապա սահմանագծի ո՞ր հատվածն է, որտեղից աննկատ մարդ է անցել ու դա չի ֆիքսվել:

Երկրորդ՝ նույնականացնել տվյալ անձին` հասկանալու վերջինիս քայլի իրական դրդապատճառները:

Երրորդ՝ եթե դա կեղծ տեղեկություն է, ապա փորձել հասկանալ ադրբեջանական կողմի` նման քայլի գնալու պատճառները, որովհետև դրանից այլ գործողություններ կարող են բխել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular