ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոյաբանական վտանգներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինքնիշխանությունը պետության համար ենթադրում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականության իրականացում, սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունների պարագայում պետությունը շարժվում է մի ուղղությամբ, որը ոչ թե բխում է իր շահերից, այլ իր համար գծել են ուրիշները, առավել ևս՝ հակառակորդ երկրները։ Բայց նույնիսկ դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը հայտարարել, թե իբր տեղի ունեցող գործընթացների արդյունքում ամրապնդում են պետականությունը, ինքնիշխանությունը և...

Հայաստանի չորրորդ հանրապետության հիմքերն են դնում։ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում հակառուսական շեշտադրումների ֆոնին այնպես են ներկայացնում, թե Ռուսաստանից կախվածությունը չի թողել, որ Հայաստանն ինքնիշխանություն ունենա, իսկ հիմա, երբ մեր երկիրը դիստանցվում է Ռուսաստանից, ինքնիշխանություն ունենալու հնարավորություն է առաջ գալիս։ Միակողմ կախվածությունն, իհարկե, լավ բան չէ, դրա համար էլ տարիներ շարունակ փորձ է արվել հնարավորինս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել: Հիմա, սակայն, ինքնիշխանության անվան տակ Ռուսաստանից կտրվելով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ դարձյալ միավեկտոր ուղղության տեսանկյունից: Ըստ այդմ, պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ակտիվանում է Արևմուտքը մասնավորաբար ՆԱՏՕ-ի միջոցով։

Պատահական չեն նաև արևմտյան ռազմաքաղաքական այս դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները, որ իրենք պատրաստ են խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Նույնիսկ ակնարկներ կան այն մասին, թե Հայաստանը կարող է արտաքին քաղաքական շրջադարձ իրականացնել։ Բնական է, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Իհարկե, իր դաշնակից Հայաստանին կարևոր պահին աջակցելու հարցում Ռուսաստանի անվճռականությունը չենք արդարացնում, սակայն պարզ է, որ երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին, Մոսկվան հակված է շատ կոշտ արձագանք տալ։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումը Ռուսաստանը դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ, ինչի մասին հատկապես վերջին երկու շաբաթը շատ ակտիվորեն բարձրաձայնում են ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները:

Մոսկվան կոնկրետ ներկայություն ու ազդեցություն ունի մեր տարածաշրջանում։ Ու այնպես չէ, որ Ռուսաստանը հենց այնպես թողնելու է ու հանգիստ հեռանա Հարավային Կովկասից։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը գործնական հողի վրա Հայաստանում ու մեր տարածաշրջանում չունի այնպիսի ներկայություն, որ կարողանա փոխարինել Ռուսաստանին։ Նույնիսկ Ֆրանսիան, որի հետ մեր հարաբերությունների խորացման մասին այդքան շատ նշվում է, ընդունակ չէ լրացնել Ռուսաստանի տեղը։ Իսկ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների ներկայությունն ընդհանրապես եղանակ չի փոխում։ Նրանք նույնիսկ ի վիճակի չեն կանխել Ադրբեջանի կողմից հարձակումները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ն կարող է փոխարինել միայն իր դաշնակից Թուրքիայի դեմքով, որի դիրքերը Հարավային Կովկասում վերջին շրջանում էականորեն ամրապնդվել են։

Թուրքիան սկսել է մեծ թափով հաստատվել Ադրբեջանում, ու այդ երկրի բանակն էլ համապատասխանեցվում է թուրքական ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Վրաստանի տնտեսության մեջ էլ թուրքական կապիտալը զգալի դերակատարություն ունի։ Մնում է միայն Հայաստանի հարցը։ Բայց պետք է հաշվի առնել, որ եվրատլանտյան ռազմաքաղաքական դաշինքում Թուրքիան գործում է իր գծած, նախանշած ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում շանտաժի ենթարկելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան անընդհատ սպառնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակից Հունաստանին։ Հաշվի առնելով Անկարայի այսպիսի գործելակերպը՝ դժվար թե Հայաստանը թուլացնելու կամ քայքայելու ուղղությամբ տարվող քաղաքականության հարցում Թուրքիային կաշկանդեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները։ Ուստի, պետք է գիտակցել, որ նման հեռանկարը ուղղակի գոյաբանական վտանգ է մեր պետականության համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular