ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած խաղաղություն պետք է ներառի հարգանք երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ-ում Իրանի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառում, որին  ՀՀ-ում Իրանի դեսպանի հրավերով մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս առիթով դեսպանատնից հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. 

«Հանուն Բարեգութ և Ողորմած ԱստծոՀՀ մեծարգո փոխվարչապետ պարոն Մհեր Գրիգորյան
Հարգելի նախարարներ, դիվանագետներ
Սիրելի հայրենակիցներ
Տիկնայք և պարոնայք

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական փառապանծ հեղափոխության հաղթանակի և Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար:

45 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի ժողովրդի փոթորկալից շարժումը հաջողությամբ պսակվեց, և որի արդյունքում տապալվեց բռնապետական թագավորական համակարգը և այն փոխարինվեց ժողովրդի կամքի և ցանկության վրա հիմնված համակարգով: Ի հեճուկս շարունակական թշնամանքներին,  դավադրություններին, ահաբեկչական գործողություններին, պատերազմին և ժողովրդի ու իսլամական համակարգի դեմ կիրառվող դաժան պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի դիմացկուն և վճռական է ընտրել աճի, բարգավաճման, փառքի ու արժանապատվության ուղին:

Աստվածատուր հարստությունները, եզակի աշխարհագրությունը, երիտասարդ և ակտիվ մարդկային ռեսուրսներին կրթելու և ժողովրդական աջակցության հետ մեկտեղ,  ստիպել են Իրանին բոլոր ոլորտներում արագորեն անցնել զարգացման և ամենակարողության ճանապարհը: Իրանն աշխարհում էներգիայի հսկայական պաշարների առումով երկրորդ տեղը իսկ գիտության արտադրությամբ տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Իրանը տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող և արբանյակներ արտադրող տասը երկրների շարքում է, և այն չորս երկրների թվում, որոնք ունեն արբանյակային կայաններ:

Իրանը ցողունային բջիջների տեխնոլոգիաների, Գենետիկայի, նանոտեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը: Իրանը հսկայական առաջընթաց է գրանցել ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրության ոլորտում: Այսօր Իրանը Մերձավոր Արևելքի բժշկության կենտրոնն է:
E805DA27-6428-44E1-AF37-5A8B57CDCE5A.jpg (120 KB)
Մարդկային ռեսուրսների զարգացման հարցում Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում: Եվ այդ համատեքստում Իսլամական հեղափոխությունից հետո կանայք ակնառու ներդրում ունեն երկրի զարգացման գործում: Ընթացիկ ուսումնական տարում բուհեր և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների 61 տոկոսը պատկանում է կանանց: Իրանում մասնագետ բժիշկների ավելի քան 40 տոկոսը կանայք են:

Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,

Արտաքին քաղաքական ոլորտում անկախ որոշումների կայացումը Իրանի իսլամական հեղափոխության ամենաակնառու արդյունքներից է: Իրանը վերջին 45 տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր հավասարակշռված և իրավակենտրոն դիրքորոշումներով կանգնած է պատմության ճիշտ կողմում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա, հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Ըստայդմ, բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների խթանումը առանձնահատուկ ուշադրության է արժանանում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: ԻԻՀ-ը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում: ԻԻՀ տեսակետն է՝ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:
ԻԻՀ ողջունում և աջակցում է տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մեծխարգո պարոն Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ուղղված երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում հաղորդակցության ուղիների ավելացմանը և ապաշրջափակմանը:

Երկկողմ քաղաքական հարաբերությունների ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մակարդակներում երկու երկրների պաշտոնյաների փոխադարձ այցել են իրականացվել և դա հարաբերություններին հատուկ դինամիկա է հաղորդել:


Առաջիկայում Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչն ավելի շատ հնարավորություններ կնձեռի հարաբերությունների զարգացման համար:

49D7B24A-D7BE-4D86-AD1F-EDAA45693552.jpg (112 KB)
Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և շուրջ 120 հազար իրանցիների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և ժողովուրդների միջև շփումների և հաղորդակցության ավելացման վառ ապացույցն է: Կասկած չունեմ, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը նախկինի համեմատ ավելի մեծ թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին:

7C045CBF-0A66-4FDC-B263-02C609DF72C5.jpg (102 KB)
Նախորդ տարի երկու երկրների միջև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը երկարաձգվեց, ըստ որի հնարավորություն ստեղծվեց ավելի մեծ ծավալների գազ և էլեկտրաէներգիա փոխանակելու համար: Ինչպես նաև կնքվել է Հյուսիս-Հարավ միջանցքի առաջին հատվածի, այն է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կարևոր պայմանագիրը:

Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ առկա են հսկայական ներուժ երկու պետությունների և երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Համոզված ենք, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան խոստումնալից է և ոչ մի ուժ չի կարողանա այն իր ուղեգծից դուրս մղել:

Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի հյուրեր այց միջոցառմանը ներկա գգտնվելու համար և Ամենակարող Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և բարություն:
Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular