ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվային ուժե՞ղ, թե՞ թույլ Հայաստան է պետք. մեկնաբանում է ռուս փորձագետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության հետ կապված անվտանգության համակարգում առաջացած իր բոլոր խնդիրներով հանդերձ մի երկիր է, որը ոչ ոքի կարիքը չունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը: Նրա խոսքով, ցանկացած իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը հենվում է նախ հենց իր վրա, իսկ նրա ներքին ռեսուրսը շատ մեծ է:

«Ուկրաինական արշավն ամենից առաջ հենց  դա ցույց տվեց։ Այն ցույց տվեց նաև շատ բացասական բաներ, որոնց դեմ պետք է պայքարել, բայց Ռուսաստանը  ներքին կայուն ներուժով շատ հզոր երկիր է, և դա դրսևորվեց ամբողջությամբ։

Հարց բարձրացնել, թե արդյոք Ռուսաստանին պե՞տք է ուժեղ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և ցանկացած այլ երկիր... ե՛ւ պետք է, ե՛ւ պետք չէ։ Ռուսաստանը կհարմարվի ցանկացած իրավիճակի:

 

Բայց Ռուսաստանին դժվար թե պետք գա Հարավային Կովկասում լարվածության և առճակատման նոր օջախ։ Կա Իրան, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի, Թուրքիա և այլն։ Աշխարհում այս պահին արդեն իսկ չափազանց շատ սխալ կառավարվող բաներ կան:

Եթե Հայաստանը թույլ է, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս կամ այն կերպ կշփվի թույլ Հայաստանի հետ։ Եթե Հայաստանն ուժեղ է, դա նշանակում է, որ Ռուսաստանն ուժեղ Հայաստանի հետ այլ կերպ կփոխգործակցի։

Իսկ մնացած մասով հարցը Հայաստանին է ուղղված»,- նշել է փորձագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular