ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ պատգամավորը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է պատասխանատվության կանչել Ալիեւին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն իր առջեւ նպատակ է դրել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին։ Այս մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Հայաստանը մտադիր է, Հռոմի ստատուտին միանալու շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին արդարադատության կանչել։ 

«Մեր նպատակն է պատասխանատվության կանչել բոլոր հանցագործությունների համար։ Թե կոնկրետ որ սուբյեկտը կենթարկվի պատասխանատվության, դա զուտ իրավական հարց է։ Մեր նպատակներն ուղղված չեն կոնկրետ անձի կամ կազմակերպության դեմ։ Մեր նպատակը կատարված հանցագործության համար պատիժն է։ Սա է մեր քաղաքական նպատակը»,- ​​ասաց Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular