Ավանեսյանը Հունգարիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է առողջապահության ոլորտում համագործակցության հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ:
«Քննարկել ենք առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: