ՖԻՖԱ-ն մեկնաբանել է կապույտ քարտի մասին լուրերը
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով կապույտ քարտի մասին լուրերին:
«ՖԻՖԱ-ն ցանկանում է հստակեցնել, որ ֆուտբոլի բարձրագույն լիգաներում, այսպես կոչված, կապույտ քարտի մասին լուրերը սխալ են և վաղաժամ:
Ցանկացած նման նորարարություն, եթե իրականացվի, պետք է սահմանափակվի ավելի ցածր մակարդակներում պատասխանատու փորձարկումներով։
ՖԻՖԱ-ն հավատարիմ կմնա այս դիրքորոշմանը մարտի 2-ին կայանալիք IFAB-ի տարեկան ընդհանուր ժողովում հարցը քննարկելիս»,- ասված է հաղորդագրության մեջ: