Ինչո՞ւ կալանավորեցին Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԷկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի բռնկումից հետո ձերբակալվել էին 7 անձինք: Նախարարության 4 բարձրաստիճան աշխատակիցների, որոնք, ըստ մեղադրանքի հիմնական մեղավորներն են, տնային կալանքի են ենթարկել, մինչդեռ «Սիներջի» ընկերության տնօրենին, գործող աշխատակցին և նախկին աշխաատակից Անի Գևորգյանին կալանավորել էին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս աղմկահարույց դեպքից մի քանի օր առաջ տեղի է ունենում մի հավաքույթ, որին մասնակցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, նրա եղբոր կինը, «Սիներջի» ընկերության փոխտնօրենը և այլ կանայք։ Այդ երեկույթին ներկա գտնվողներից մեկը կենաց է առաջարկում, ասում, որ երբ Ալեն Սիմոնյանը և Խաչատուր Սուքիասյանը միանան, կլուծեն Նիկոլի հարցերը և Ալեն Սիմոնյանը կդառնա երկրի վարչապետ։ Այդ կենացով առաջարկում են խմել Ալեն վարչապետի կենացը և խմում են։ Այս խնջույքից հետո ներկաներից ինչ-որ մեկն այս խոսակցությունն անմիջապես հասցնում է Նիկոլ Փաշինյանին և սկսվում է այս աղմկահարույց սկանդալը՝ կապված «Սիներջի» ընկերության հետ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն էլ հրահանգում է պատժել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Ըստ երևույթին, Փաշինյանը կասկածում է Սիմոնյանին՝ իր դեմ դավադրություն սկսելու մեջ։ Առաջիկայում հնարավոր են նաև հետապնդում Խաչատուր Սուքիասյանի դեմ։ Զուր չէ, որ այսօր նա ճեպազրույց էր տալիս լրագրողներին, ու ինքնամոռաց գովում Նիկոլ Փաշինյանին։ Թերևս, փորձում էր քավել իր մեղքերն ու համոզել, որ հավատարիմ է նրան։
Մանուշ Սաֆարյան