ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ այլընտրանքային ուժը կիշխի մարդկանց ուղեղներին․ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը կփոխվի այն ժամանակ, երբ խոսույթ ձևավորի ու իրականացնի իշխանության այլընտրանքը՝ ինքը իշխի մարդկանց ուղղեղների վրա, կառավարի նրանց մարմինների ուղղությունն ու շարժման ինտենսիվությունը, իսկ ուղեղների նախկին տիրակալը սկսի արձագանքել, բողոքել, քննադատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ինչով են հիմնականում զբաղվում քաղաքական գործիչները: Ճիշտ եք, հիմնականում խոսում են, խոսում են, խոսում են... Բացեք ցանկացած հայկական կայք, և այնտեղ հիմնականում կտեսնեք խոսողների պատկերները: Ինչու են խոսում. խոսելով փորձում են քաղաքականություն իրականացնել, քաղաքական դիսկուրս՝ խոսույթ են փորձում կառուցել:

Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է խոսել: Ցանկացած երկրում դա այդպես է, սկսած Հին Հունաստանի ագորաներից:

Որն է քաղաքական դիսկուրսի՝ խոսույթի նպատակը: Քաղաքական խոսույթի հիմնական գործառույթն իշխանության համար պայքարն է, և, եթե այն արդեն ունեք, իշխանությունը սեփական ձեռքում պահելը։

Միշել Ֆուկոն պնդում է, որ քաղաքական գործիչները օգտագործում են դիսկուրսի քաղաքական բնույթը, որպեսզի բացահայտորեն վերահսկեն զանգվածներին, նրանց ուղեղները, իսկ ուղեղների միջոցով մարմինները, խաղալ նրանց երևակայության, բնազդների, թուլությունների, էգոիզմի, վախերի, ամբոխի կոլեկտիվ Ես-ի հետ:

Քաղաքական դիսկուրսի սոցիալական նպատակը քաղաքացիների մեջ «քաղաքական ճիշտ» գործողությունների և գնահատականների անհրաժեշտության սերմանելն է, դրա համար պետք է ուենալ սեփական «ճիշտը», այլ ոչ թե հերքել մեկ ուրիշի «ճիշտը»:

Այլ կերպ ասած, քաղաքական դիսկուրսի նպատակը ոչ թե ինչ-որ բան նկարագրելն է, բողոքելը, տրտնջալը, այլ հասցեատիրոջ, այսինքն, քաղաքացիների մեջ, ձևակերպել, արթնացնել մտադրություններ և, այդ համոզմունքի հիման վրա դրդել համատեղ գործողությունների:

Փիլիսոփայությունից անցնենք պրակտիկային: 2018 թվականից մինչ մեր օրերը ով է Հայաստանում դիսկուրս թելադրել, այսինքն իրականացնել քաղաքականություն, այսինքն իրականացրել իշխանություն, թեկուզ՝ տխմար: Անունը բոլորդ գիտեք: Նա թեմաներ է հնարել, մնացածը նրան արձագանքել են, անգամ արձագանքել են իր գրչին, գլխարկին, ժամացույցին ...:

Եթե նա է ձևավորում խոսույթն, այսինքն տիրում է մարդկանց ուղեղներին, իսկ մնացյալներն ընդամենը արձագանքում են, տրտնջում են, բողոքում են, ապա իշխանության ամբիոնում նա է լինելու մենակը, միակը, միայնակը:

Երբ է կարող փոխվել իշխանությունն: Այս անգամ էլ եք ճիշտ, երբ որ դիսկուրս՝ խոսույթ ձևավորի ու իրականացնի իշխանության այլընտրանքն, այսինքն իրականացնի քաղաքականություն, այսինքն ինքը իշխի մարդկանց ուղղեղների վրա, կառավարի նրանց մարմինների ուղղությունն ու շարժման ինտենսիվությունն, իսկ նախկին ուղեղների տիրակալը սկսի արձագանքել, բողոքել, քննադատել... Եթե նա սկսում է արձագանքել, հետևել այլընտրանքի մտքերին, չհամաձայնվել, տրտնջալ ...  ուրեմն կորցնեւմ է իշխանությունը»,- գրել է Դանիելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular