ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի նյարդերը. ո՞ւմ և ինչո՞ւ համար է Հայաստանում պետք «հինգերորդ շարասյուն»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lentv24.ru-ն գրում է, որ Հայաստանում հետաքրքիր զարգացումներ են: Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «հինգերորդ շարասյան» մասին։

Դա նախկինում արդեն եղել է: Ըստ Փաշինյանի նախկինում հնչած խոսքի 2020 թվականին հայկական բանակի որոշակի «հինգերորդ շարասյուն»-ն էր մեղավոր Ղարաբաղում պատերազմում պարտվելու համար։ Եվ հիմա՝ երեք տարի անց, «հինգերորդ շարասյունը» կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ։ Եվ նա անգամ կոչ է արել Հայաստանի անվտանգության խորհրդին պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում, այսպես է պնդում սովորաբար բանիմաց «Երևանյան դիտորդ» հեռագրային ալիքը։ «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համակողմանի պայքար մղել «հինգերորդ շարասյան» դեմ, որը «երկրում վաղուց ուշացած բարեփոխումները փոխարինում է դեմագոգիայով» և ապակողմնորոշում քաղաքացիներին»,- գրել է հեռագրային ալիքը,- հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վեկտորի անորոշությունը դժվար է ասել, թե այժմ ով կնշանակվի «հինգերորդ շարասյուն»։ Բայց ակնհայտորեն խոսքը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մասին է»։

Այո, հավանաբար, շատ հնարավոր է, որ Սահմանադրության պատճառով է Հայաստանի վարչապետը նյարդայնանում։ Որովհետև դեռ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահը կոշտ հայտարարություն արեց առ այն, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Իսկ Հայաստանի գործող Սահմանադրությունն իսկապես ունի նախաբան հղումով Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը։ Եվ դա խնդիր է։ Ի վերջո, երկրի հիմնարար օրենքի փոփոխությունները որոշվում են միայն հանրաքվեով։ Իսկ դա ոչ միայն նվաստացման նոր չափաբաժին է ողջ ժողովրդի համար, այլ նաև մեծ վտանգ, որ մարդիկ կարող են զանգվածաբար թքած ունենալ ամեն ինչի վրա և «դեմ» քվեարկել։ Եվ Փաշինյանն ու նրա շրջապատը, ըստ ամենայնի, պետք է ինչ որ կերպ համոզեն հայերին «կողմ» քվեարկել սահմանադրության փոփոխությանը, քանի որ, ըստ ամենայնի, նրանց պետք է հիմնովին սասանել երկրի հիմքերը։ Չէ՞ որ հենց հիմա է, ինչպես պնդում է հանրապետության վարչապետը «Հայաստանում պետականության ձևավորվում»։ Իսկ այդ նոր կազմավորման համար «անհրաժեշտ է վերանայել Հայաստանի պետականության հիմքում ընկած բոլոր բանաձևերը»։

Հայաստանում ոմանք, սակայն, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, իր նոր սահմանադրության գաղափարով, հայերին առաջարկում է «ոչ թե Չորրորդ Հանրապետության ձևավորում, այլ Երրորդ Հանրապետությունը լուծարել»։ Եվ դա շատերի կողմից ընկալվում է որպես այն, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է մաքրել այն ամենը, ինչը խանգարում է իր անձնական, անվերապահ իշխանությանը։

Դե ինչ, այդպես էլ կարող է լինել։ Սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել: Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են նրանք, ովքեր իրականում Հայաստանի համար «պետականության», «անվտանգության» և «տարածաշրջանային հարաբերությունների» նոր հիմքեր են սահմանում։ Շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Հայաստանն ինքը դադարի ճանաչել իրեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular