Դուբայից Մոսկվա մեկնող ինքնաթիռը՝ հիվանդ ուղեւորի պատճառով վերադարձել է օդանավակայան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւղևորը վատացել է Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռում՝ նախօրեին Դուբայից Մոսկվա թռչելով, ինչի պատճառով օդաչուն որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան. ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնել են փոխադրողի մամուլի ծառայությունից։
Ավիաընկերության տվյալներով՝ հինգշաբթի օրը Դուբայ-Մոսկվա (Դոմոդեդովո) երթուղով U6-798 չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան։ Կինը դուրս է բերվել օդանավից՝ շտապ բժշկական օգնության համար։ Անձնակազմը մոտ հինգ ժամ սպասել է Դուբայից թռիչքի թույլտվությանը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ ինքնաթիռը Դոմոդեդովոյում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 05.01-ին։