ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (09 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ատամնաբույժների համաշխարհային օր, Լիվան՝ Մարոնիտների օր, Ռուսաստան՝ Քաղավիացիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1872 – ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանն ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Արմեն Գարոն։

1885-ծնվել է բանաստեղծ Վահան Տերյանը:

1886– ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:

1888 –ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը:

1897 —Ռուսական կայսրությունում կայացել է առաջին համընդհանուր մարդահամարը:

1903 –ծնվել է գրող Վազգեն Շուշանյանը:

1924 – կազմավորվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։

1935 –ծնվել է կենդանաբան Էռնեստ Հարությունյանը:

1953 –վախճանվել է Սոսե Մայրիկը, ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իրանի հետ:

1998 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեության կասեցումը։

2005-Ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կանոնակարգի փոփոխությունները՝ վերացվել են եռօրյաները, և սահմանվել են քառoրյաներ:

2006-Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանն ավելի քան մեկ տարի քննելուց հետո, արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, որն ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: 

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում բացել է ճոպանուղու նոր գիծը:

2011-Ախթալայում մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:

2017-Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ տարեց ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ՀՀ երեք քաղաքացիների:

2021-Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք, մեկ ադրբեջանցու էլ տարել են Բաքու։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 —Ռեֆորմացիայի կողմնակիցները թալանել և պղծել են Բազելի Կաֆեդրիալ եկեղեցին:

1640 –վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը:

1666 — ծնվել է բրիտանացի ռազմական գործիչ, բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալ Ջորջ Դուգլաս-համիլտոնը:

1695 —Մորեական պատերազմի ժամանակ Ինուսսես կղզու մոտ տեղի է ունեցել ծովամարտ թուրքական և վենետիկյան նավատորմերի միջև, որն ավարտվել է ոչ ոքի:

1737 –ծնվել է ամերիկացի փիլիսոփա, գրող Թոմաս Փեյնը:

1801 —Լյունվել քաղաքում ֆրանսիայի և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որը վերջ է տվել երկրորդ հակաֆրանսիական կոալիցիային և հիմք դարձել հետագայում Ֆրանսիայի և նրա հակառակորդների միջև մի շարք խաղաղության պայմանագրերի կնքման:

1830 –ծնվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը:

1846 —ծնվել է գերմանացի ինժիներ-կոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը, որը Գոտտլիբ Դայմլերի հետ համատեղ հանդիսանում է առաջին մոտոցիկլի, ինչպես նաև «Mercedes» մակնիշի առաջին ավտոմեքենայի ստեղծողը:

1849 —Ժողովուրդների գարնան ժամանակ Գարիբալդին Հռոմում հռչակել է հանրապետություն ստեղծումը:

1857 –ծնվել է հույն բանաստեղծ Սոլոմոս Դիոնիսոսը:

1881 –վախճանվել է ռուս գրող  Ֆեոդոր Դոստոևսկին:

1885 – ծնվել է ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Ալբան Բերգը:

1895 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անց է կացվել վոլեյբոլի առաջին խաղը։

1900 —20-ամյա ամերիկացի թենիսիստ Դվայտ Դեվիսը հիմնադրել է իր անվան Դևիսի Գավաթի առաջնությունը:

1904 —8 ճապոնական ականակիրներ տորպեդահարել են Պորտ-Արտուրում կայանած ռուսական նավատորմի նավերը, որն էլ սկիզբ է դրել ռուս-ճապոնական պատերազմին:

1920– Փարիզում համաձայնագիր է ստորագրվել Շպիցբերգենի կղզիախմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։

1931 — պաշտոնապես բացվել և առաջին նկարահանումային օրն է եղել «Սոյուզկինոյի» կենտրոնական ֆաբրիկայում (ներկայումս «Մոսֆիլմ»):

1960 – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստեղծվել է առաջին աստղը։

1964-տեղի է ունեցել 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուք, Ավստրիա):

1971 - ամերիկյան Ապոլոն 14 տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադարձել է Երկիր:

1984 –վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ Յուրի Անդրոպովը:

1990-Լեհաստանի գերբի վրա արծիվը կրկին թագ է ստացել:

1991 - Լիտվայում կայացած հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին:

1998-տեղի է ունեցել երկրորդ մահափորձը Վրաստանի նախագահ էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ:

2009 —քաղխորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի:

2010– Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

2016 —Աբխազիայում արգելվել են աբորտները:

2018 –տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Փհենչհան, Հարավային Կորեա):

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular