ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագանու ընտրություններին որ քաղաքական ուժն ավելի շատ ձայն կհավաքի. վերլուծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, Երկիր ծիրանին ու Ելք-ը: Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի դերակատարության ու քաղաքական ուժերի որոշման շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Ինչպես իր խոսքում նշեց քաղաքագետը, գալիք ընտրություններում քաղաքական ուժերի պասիվ դերակատարոթյունն ունի տարբեր պատճառներ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, ապա. «ՀՀԿ-ն նույն տակտիկան է վարում, ինչ 2012 թվականի նախագահական ընտրություններին, երբ նրանք ամեն գնով ազատեցին քաղաքական դաշտը, որպեսզի իրենց լիդերը հաղթի:

Ինչպես տեսանք, այդ ժամանակ նրանք բախվեցին լուրջ խնդրի հետ. հասարակությունը, ընդդիմադիր դաշտում չունենալով համարժեք թեկնածուներ, իր ձայնը տվեց հիմնականում Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց քաղաքագետը ընդգծելով, որ այս ընտրություններում եւս կառավարող քաղաքական ուժը կանգնելու է նույն խնդրի առաջ. «Չունենալով այընտրանքային թեկնածուներ, թեկուզ վերցնենք ԲՀԿ-ին, մարդիկ գնալու ու ընտրելու են ներկայացված մյուս ուժին»:

Ըստ քաղաքագետի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության՝ ավագանու ընտրություններին չմասնակցելը կհանգեցնի նրան, որ էլեկտորատն իր ձայնը կտա ԵԼՔ-ին ու Երկիր ծիրանիին. «Իմ կարծիքով, կլինի այն, ինչ եղավ նախագահական ընտրությունների ժամանակ: Ելքն այս ընտրությունների առաջատար դիրքերով է հանդես գալիս, որովհետեւ բավական ակտիվ է եղել ԱԺ ընտրությունների ժամանակ: Երկիր ծիրանին՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, իր կողմը կքաշի ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածին, իսկ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են «միեւնույն է, թե ով կհաղթի, կարեւորը չհաղթի ՀՀԿ-ն» կարգախոսով, իրենց ձայները կբաշխեն Ելք-ի ու Երկիր ծիրանիի միջև, քանի որ այլընտրանքային ընդդիմադիր թեկնածուներ չկան» ,- նշեց քաղաքագետը:

Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular