ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են․ Վահան Քերոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինտենսիվ այգիների ծրագրով 100 մլրդ դրամի մոբիլիզացիա է եղել, իսկ վերջերս իրավապահների հայտնաբերված խախտումները վերաբերում են ընդամենը հնարավոր 234 մլն դրամի խախտման, որ ընդհանուր ծավալի 0,2 %-ն է։

Այս մասին Կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Սովորական բանկերը, որ վարկավորում են անում, 2-3% դնում են, որ այդքանը կորչի։ Այստեղ չարաշահումները, որոնց մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ շահառուների խարդախության, ու եթե դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է՝ պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- հայտարարեց նախարարը։

Քերոբյանն ասաց, որ իրեն գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպես շարունակեն աշխատել, որ վստահ լինեն, որ ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։

Ըստ նրա՝ մշակութային փոփոխություն պետք է անել. հասկանալ՝ թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն։

«Չնայած, այս պարագայում, վստահ եմ, կպարզվի, որ այդպիսի սխալներ էլ չկան առանձնապես»,- նշեց էկոնոմիկայի նախախարը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվել են փոխնախարարի պաշտոնից ազատված Իսպիրյանը և այլ անձինք, որոնց թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։

Քրեական վարույթներից մեկն էլ վերաբերում էր ինտենսիվ այգիների ծրագրերում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular