ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք՝ դա Դոնալդ Թրամփն է. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «էկզիստենցիալ սպառնալիք», որը «կփորձի վերացնել այն ամենը, ինչ մենք արել ենք», գրում է Daily Mail-ը:

«Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք՝ դա Դոնալդ Թրամփն է: Նա կփորձի չեղարկել այն ամենը, ինչ մենք արել ենք։ Չսխալվե՛ք», - Նյու Յորքում աջակիցների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։

Այնուհետև նա խնդրել է ընտրություններում քաղաքացիների աջակցությունը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կլինի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular