ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նպատակը պետության հիմքերի խարխլումն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբն արդեն այլևս չի էլ թաքցնում, որ Սահմանադրություն փոփոխելու իր նախաձեռնությունն առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության հիմքերի խարխլումն է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երեկ Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե խաղաղությունն անհնար է, եթե Հայաստանն առաջնորդվի անկախության հռչակագրով։ Ի սկզբանե՝ նախաձեռնելով սահմանադրության փոփոխության իր դիսկուրսը, Փաշինյանի հիմնական թիրախում հենց Անկախության հռչակագիրն էր։

1990 թվականին ընդունված այդ հիմնարար փաստաթղթում արձանագրվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, նաև Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության պարտավորությունները։

44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանը լիովին անցել է թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրության տակ, ստիպված է կատարել նրանց բոլոր պահանջները, իսկ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր նպատակներ են հետապնդում։ Թուրքիան, օրինակ, պահանջում է Հայաստանից ընդհանրապես հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից, ինչպես նաև խորհրդանիշների վրայից հեռացնել Արարատ լեռը։ Ադրբեջանն էլ ցանկանում է լիակատար իրավական հիմքեր ստեղծել՝ երբևէ այլևս Արցախի հարցին չվերադառնալու՝ իր բառերով ռևանշից խուսափելու համար։

Թե ինչո՞վ է զբաղված Հայաստանի գործող վրչախումբը, իհարկե, յուրաքանչյուրին էլ հասկանալի է։ Սեփական իշխանությունը պահպանելու մարմաջով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անցնել բոլոր սրբությունների վրայով՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության։ Զուր չէ, որ ինքն էլ հայտարարում է 4-րդ հանրապետություն ստեղծելու իր մտադրության մասին։

Այս իրավիճակում ամենատարակուսելին, իհարկե, ընդդիմադիր քաղաքական ուժերի և հանրության պահվածքն է, որոնք ձևական, թեթև բողոքներից այն կողմ չեն անցնում, ինչն էլ վարչախմբին հույսեր է ներշնչում, թե կարող են շարունակել իրենց ազգադավ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ։

Մարինե Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular