ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 11 հազար 960 մարդ: Այս մասին հաղորդում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հիմնվելով Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի տվյալների վրա։

Կոմիտեի տվյալներով՝ 2023-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 265 երեխա (110-ով քիչ, քան 2022-ին)՝ 19 հազար 052 տղա և 17 հազար 213 աղջիկ: 2022-ի համեմատ նորածին տղաների թիվը պակասել է 184-ով, մինչդեռ աղջիկներինը հակառակը՝ 74-ով ավելացել է:

2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով՝ 2022-ի 112.2 համեմատ:

Կրճատվել է մահացած ծնվածների թիվը՝ 420 նախորդ տարվա 427-ի դիմաց:

2023-ին Հայաստանում մահացել է 24 հազար 305 մարդ, ինչը 2387-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Մահացածներից 12 հազար 567-ը արական, իսկ 11 հազար 738-ը՝ իգական սեռի են: 2022-ին մահացածների թվում նույնպես գերակշռել են տղամարդիկ:

Անցյալ տարի բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 149.2%, իսկ 2022-ին եղել է 136.3%:

Նախանցյալ տարվա համեմատ 2023-ին 588-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Անցյալ տարի Հայաստանում ձևավորվել է 16 հազար 207 նոր ընտանիք: Իսկ ահա ամուսնալուծությունների քանակը 2022-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 4525:   

Ներկայացված վիճակագրությունում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 279 (բացի այդ՝ նաև 273 վերականգնված ծննդյան գրանցումներ), մահվան՝ 514, ամուսնության՝ 173 և ամուսնալուծության՝ 19 դեպքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular