ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն անկեղծ շահագրգռվածություն է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vestikavkaza.ru-ն գրում է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ և խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ: Դուք գիտեք, որ հունվարի 4-ին մենք ուղարկել ենք համապատասխան համաձայնագրի տեքստի վերանայված տարբերակը», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը հավելելով, որ Երեւանն այժմ սպասում է Բաքվից պատասխանի։

«Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, երեկ հայտարարություններ եղան, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Վահան Կոստանյանը:

Ո՞ւմ է ուղղված ՀՀ ԱԳՆ այդ հայտարարությունը:

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը vestikavkaza.ru-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում անկեղծ շահագրգռված հայ դիվանագետների հավաստիացումներն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին։ «Սկզբունքորեն երկու կողմերն էլ շահագրգռված են խաղաղության պայմանագրի կնքմամբ, բայց մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ դրա պարամետրերի շուրջ, առաջին հերթին այն պատճառով, որ փոխադարձ անվստահությունը պահպանվում է, և այդ պատճառով շատ դժվար է գտնել մի շարք հարցերում երկու կողմերին հարմար ձևակերպումներ։ Չնայած որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտոնյաները մինչ այժմ համաձայնության են եկել տեքստի 70 %-ի շուրջ, բայց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ամենաբարդ, առանցքային հարցերի շուրջ դեռ համաձայնություն չկա»,- ասել է նա։

Իսկ ի՞նչն է ստիպում Հայաստանին խաղաղություն ցանկանալ:

Կովկասագետը խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի ցանկությունը կապել է հայոց պետականության պահպանման խնդիրների հետ։ «Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դա անվտանգության առանցքային տարր է, քանի որ առանց հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խնդիրներ լուծելու, Հայաստանը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա հանրապետության և ընդհանրապես ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա, քանի որ խոշոր ներդրողները խուսափում են այն երկրներից, որտեղ կա հակամարտության վերսկսման հավանականություն: Նաև չկարգավորված հարաբերությունները կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Կոնստանտին Տասիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular