ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական ռեֆորմները ձախողելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական հաշվետվողականության, անկախ լրատվամիջոցների, խոսքի և արտահայտվելու ազատության, հավաքների ազատության և կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց կա. սրանք այն պատճառներն են, ինչի հետևանքով այս տարի Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության ինդեքսում հետընթաց է գրանցել։ Թեև ինդեքսում Հայաստանի կատարողականը բավականին բարձր է, սակայն արդյունքները ցույց են տալիս բարեփոխումների հապաղում, օրենքների միջև անհամապատասխանություններ, հետևաբար ԵՄ-ի հետ մերձեցման դանդաղում, նշվում է զեկույցում։ Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի ցածր միավորը կապված է ժողովրդավարության և լավ կառավարման ոլորտում ձախողման հետ, հատկապես՝ պետական հաշվետվողականության հետ։

Սա վերջին շրջանում Արևմուտքի միակ դեղին քարտը չէ Նիկոլ Փաշինյանին: Այսպես, ընդամենը մեկ շաբաթ առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման մասին իր այս տարվա զեկույց-դասակարգումը: Հայաստանն ընդամենը մեկ միավորով է բարելավել  իր դիրքերը։ Ըստ կազմակերպության՝ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել՝ առաջին հերթին նոր միջոցառումների սահմանափակ իրականացման պատճառով: Հայաստանը (ինչպես տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրներ) բախվում է անվտանգության լուրջ սպառնալիքների, սակայն ունի ներուժ՝ հաղթահարելու այդ մարտահրավերները և անցնելու կոռուպցիայի արդյունավետ վերահսկմանը»:

Որքան էլ որ Արևմուտքը գեղեցիկ խոստումներով փորձի դեպի իրեն ձգել Հայաստանը, այս ցուցանիշները վկայում են, որ ԵՄ–ի հետ ավելի խորքային համագործակցության, իսկ այնուհետև նաև մաս կազմելու բոլոր ցանկություններն իրականությունից կտրված են: Վերը թվարկած կետերը, որտեղ Արևմուտքը մատնանշել է  Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ձախողումները, անչափ կարևոր են ԵՄ անդամության հայտ ներկայացնելու տեսանկյունից: Եթե երկիրը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, դեռ մի բան էլ տարեցտարի հետընթաց է գրանցում դրանցում, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ն դժվար թե շահագրգռված լինի իր կազմ այդպիսի երկիր ընդունելու հարցում: Այլ բան է՝ գեղեցիկ խոստումներ շռայլելն ու ՀՀ հաշվին սեփական աշխարհաքաղաքական օրակարգն առաջ մղելը, իսկ ահա գործնականում Արևմուտքը առիթը բաց չի թողնում ի ցույց դնելու Փաշինյանի և նրա թիմի այն ձախողումները, որոնք փաստացի անհնար են դարձնում ԵՄ ընտանիքի մաս դառնալը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular