ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային ու ողբերգական դեպք Վարդենիս քաղաքում. պայթյունի հետևանքով 32-ամյա երիտասարդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՖՈՏՈ

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է:

Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Վարդենիսի դատախազության աշխատակիցները` դատախազ Սևակ Շհոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Այս պահի տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները` Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանը: Երևանից դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալ Լևոն Սաֆարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular