ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էմին Արիստակեսյան.«Մերկ նկարվող ամեն աղջիկ ունի իր դրդապատճառը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն 2013 թվականից ստեղծագործում է նաեւ «Nude Art» ոճում։ Ինչպես պատմել է՝ առաջին նկարահանումներն անցել են թեթեւ ու անմիջական մթնոլորտում, ստացված կադրերից մի քանիսը տեղ են գտել իր առաջին անհատական ցուցահանդեսում.«Միշտ ցանկացել եմ հավերժացնել կնոջ մարմնի գեղեցկությունը, սակայն սկսեցի լուսանկարել միայն այն ժամանակ, երբ զգացի՝ փորձս ու հմտությունս այնքան են, որ կարող եմ տեխնիկական հարցերի մասին չմտածել, այլ կենտրոնանալ հոգեբանական կողմի վրա»։

 
Էմին Արիստակեսյանի լուսանկարներից
 


Նրա մերկ բնորդուհիները տարբեր մասնագիտության, տարիքի ու խառնվածքի աղջիկներ ու կանայք են.«Որեւէ սահմանափակում չկա՝ ուսանողուհիներից մինչեւ բազմազավակ մայրեր։ Նրանք շատ տարբեր են, եւ յուրաքանչյուրն իր հույզերը, ցավերը, ցանկությունները, բարդույթներն ու մտքերը նկարվելու ժամանակ ազատ է թողնում։ Կարծում եմ՝ ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է փորձի մերկ լուսանկարվել։ Ինձ համար շատ կարեւոր է նկարվողի հոգեբանական վիճակը, ուստի նախօրոք չեմ պլանավորում, թե ինչ կերպարում եմ նկարելու։ Շփվելով նրա հետ, զգալով էներգետիկան եւ հոգին՝ նոր միայն որոշում եմ։ Մարմնի մերկությունը միայն բանալի է հոգու մերկության համար: Ես նկարում եմ մարմնի էներգիան, այլ ոչ՝ հենց մարմինը»։

Լուսանկարչի համար անթույլատրելի է անձնականը խառնել մասնագիտականի հետ.«Կնոջ մերկությունն ու նրա բաց, անպաշտպան վիճակը չի կարելի օգտագործել անձնական շահերի համար։ Ցանկացած աղջիկ, ընտրելով լուսանկարչին, վստահում է նրան իր մարմինը, ուստի պետք է հարգանքով վերաբերվել, եւ որքան էլ նա գրավիչ ու ցանկալի  լինի, դիտարկել միայն որպես մոդել, ինչն արդեն էթիկայի հարց է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular