ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է  կայացնել ՀՀ ժողովուրդը` իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե  հետևյալ թեզն են զարգացնում՝  «Սահմանադրությունը փոխվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:

«Ես ուզում եմ  ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով բոլոր խնդիրները լուծված են, որովհետև պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որով ասվում է, որ կողմերը  չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝  այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավարություն չկատարելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի` Սահմանադրությունը, լինեով ֆունդամենտալ փաստաթուղթ, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում  է նաև արտաքին հարաբերությունները:

«Իհարկե, ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ, ո՞վ է ժխտում ու ինչի՞ համար է ժխտում: Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, բայց  արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին պետք է մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է  գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է իր բոլոր  քաղաքականությունները կառուցի իր լեգիտիմության ու իր ինքնիշխանության տրամաբանության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular