ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոյ» թատրոնն ինչպես աշխատել է, նույն կերպ աշխատելու է. փոխվում է կառավարման մոդելը. Արմեն Էլբակյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Գոյ» թատրոնի թատերախմբի հետ աշխատելուն, հայտարարեց, որ ինքը «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունի: Ըստ նրա՝ գուցե լինի մի դերասան, որին առաջարկի օրինակ՝ շեքսպիրյան Համլետ խաղալ, սակայն չի կարծում, որ թատերախմբի հետ որպես «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է աշխատի:

«Ես առանձնազրույց եմ ունեցել ՀՀ  ԿԳՄՍ նախկին փոխնախարարի հետ, ներկայիս փոխնախարարի հետ, խոսել եմ մեր տնօրենի հետ այդ հարցի շուրջ, որովհետև եթե ինչ-որ միավոր միանում է քո միավորին, պետք է հասկանաս, թե որպես գեղարվեստական ղեկավար ինչ գործառույթ ես իրականացնելու: Ես հայտարարում եմ, որ «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ: Կարծում եմ՝ «Գոյ» թատրոնը, ինչպես այդտեղ աշխատել է, նույն կերպ աշխատելու է, ուղղակի փոխվում է կառավարման մոդելը»,- հավաստիացրեց Արմեն Էլբակյանը:

Նրա խոսքով՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի պատահել, որ որևէ ռեժիսոր կամ ինքը որևէ պիես առաջարկի բեմադրել ու պարզվի, որ թատրոնի քաղաքականությունը թույլ չի տալիս դա անել: Բեմադրվել են բազմաթիվ պիեսներ, որոնք քաղաքական են: Դրանցից են «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», «Մեծապատիվ մուրացկաններ»-ը և այլն:

Էլբակյանը նշեց՝ իր սիրտը շատ է ցավել, երբ լուծարվել է Փոսի թատրոնը, քանի որ Հրաչյա Ղազարյանը, բահն ու կացինը ձեռքին, այն կառուցել է և այնտեղ աշխատելու է հրավիրել նաև Էլբակյանին, որը որպես ռեժիսոր և դերասան այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատել է Մայր թատրոնում, սակայն Փոսի թատրոնում բեմադրություն ևս արել է:

«Այն ժամանակ նաև Խամաճիկների թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խոսել եմ այն մասին, որ չլուծարվի թատրոնը: Փոսի թատրոնը լուծարվեց և հաստիքները տրվեցին «Գոյ» թատրոնին, որը դարձավ պետական: Փոսի թատրոնի դերասաններն ինձ մոտ եկել են և նրանց ներկայացումներից մեկը՝ «Բաղդասար ախպար»-ը, որ ես էի բեմադրել, բերեցի Խամաճիկների թատրոն: Փոսի թատրոնը փակեցին, «Գոյ»-ը պետական դարձրին»,-հիշեց Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ ինքն է հիմնադրել «Էդգար Էլբակյան» ոչ պետական թատրոնը, որը երկար ժամանակ աշխատել է և մոտ քսան անուն ներկայացում է ունեցել խաղացանկում: «Ինձ մի քանի անգամ առաջարկել են պետականացնել թատրոնը: Ես այն որպես պետական միավոր չեմ տեսել և չեմ համաձայնվել, որովհետև այն ինձ համար վայր էր, որտեղ ազատ իմ ուզած մարդկանց հետ աշխատում էի: Երբ մարդը մտնում է ազատ մտածողության մեջ, չպետք է աշխատի պետական կառուցվածքում և այդ դեպքում թատրոնը չի կորցնում իր գեղարվեստական մտածողությունը»,-ընդգծեց Արմեն Էլբակյանն ու հավելեց՝ երբ թատրոնը բարձրացնում է հարցեր, որոնք անհանգստացնում են հասարակությանը, հասարակությունը հասկանում է, որ մենակ չէ:

Ռեժիսորը վստահ է՝ թատրոնը, գրականությունը մտածելու առիթ են տալիս մարդուն, թե ով է ինքը, ինչու է ծնվել, որն է նրա ապրելու նպատակը, որոնք են նրա քաղաքացիական դիրքորոշումն ու երազանքը: «Կապ չունի այդ թատերախաղն այսօր է գրված, թե երեկ, որովհետև այստեղ շատ կարևոր են այն տարածությունն ու ժամանակը, որում մենք ապրում ենք, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է այստեղ, այսօր, հենց հիմա երկնքի ու երկրի միջև»,-եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ շեշտեց՝ հարցի վերաբերյալ հստակ հայտարարություններ են արել, ցույց տվել հստակ դիրքորոշում: «Կա հստակ գործընթաց, որի նախաձեռնողը մենք չենք: Կա կառավարություն, կա կառավարության որոշում, և դրա իրագործումը, որն արդեն իրականություն է: Ինքս երկու կամ երեք անգամ հայտարարել եմ, որ մենք այդ հատվածը կառավարչական, ֆինանսատնտեսական ստանձնում ենք և անելու ենք ամեն ինչ շատ ավելի լավ, շատ ավելի որակյալ»,-շեշտեց Մկրտչյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular