ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահ եմ կլինեն մարդիկ, ում համար տրանսպորտը էժանանալու է․ Տիգրան Ավինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն որոշումները, որ մենք ընդունում ենք, ուղղված են նրան, որ հանրային տրանսպորտը էականորեն պետք է արտոնություններ ստանա, պետք է ունենա առանձնացված գծեր, միասնական տոմսային համակարգ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երբ ասում ենք թանկացնում ենք, ամեն մարդ պետք է հասկանա, երբ ինքը շաբաթական, ամսական կամ տարեկան տոմս է գնում, իր այսօրվա ուղևորափոխադրումների հետ համեմատած արդյո՞ք իր համար թանկանում է, թե էժանանում։ Վստահ եմ կլինեն դեպքեր, երբ մարդիկ կլինեն, ում համար էժանանալու է։

Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը միայն էժանացնել թանկացնելու մասին չէ, դա մեկ ընդհանուր համակարգ է, որ գործելու է ավտոբուսներում, մետրոյում, տրոլեյբուսներում  ու բոլորը գործելու են այս տրամաբանության մեջ»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ քննարկելու են արտոնությունների փաթեթ և թիրախավորեն արտոնությունների կարիք ունեցող խմբերին։

Խոսելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է ակցիաներ սկսել, Ավինյանը ասաց․

«Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից։ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները՝ և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, թե վրեժխնդրության հարց բացարձակ չկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular