ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամուն զսպելու գլխավոր կռվանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս ականտես եղանք, թե ինչպես ՌԴ-ին ուղղված ամիսներ շարունակվող քննադատությունից հետո, թե ՌԴ-ն չի կատարում իր ռազմատեխնիկական պարտավորություններն այն դեպքում, երբ Երևանը վճարել է հարյուրավոր միլիոններ, ռուսական զենքի մի խմբաքանակը տեղափոխվեց Հայաստան (ի դեպ, այս մասին պնդում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ)։ Դեռևս դեկտեմբերին Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, թե Մոսկվան Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր է քննարկում: Դեսպանը չէր հերքել, որ առանձին պայմանագրերում կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու հետ, բայց պնդել էր, թե հայ-ռուսական գրեթե բոլոր պայմանագրերն արդյունավետ իրագործվել են: Բացի դրանից, դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի մատակարարում սպառազինությունը, որի դիմաց Հայաստանը վճարել է։

Թերև տրամաբանված է ու պարզ, որ երկու տարի պատերազմական ծանր իրավիճակում գտնվող երկիրը չի կարող մատակարարել սպառազինություն այն ինտենսիվությամբ, ինչ նախկինում, իսկ սրա շուրջ դավադրապաշտություններ և կոնսպիրոլոգիաներ հյուսելը ֆանտաստիկայի ժանրից է, կամ ուղղակի ՀՀ իշխանությունները ցանկանում են իրավիճակն ավելի սրել՝ դարձնելով ատելության գագաթնակետի։

Ըստ էության, թեև տեղեկատվությունը բաց չէ, թե իրականում երբ է կնքվել այդ համաձայնագիրը, այնուամենայնիվ, հայ-ռուսական ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը նոր իրողություններին ադապտացման կարիք ունի, քանի որ ՌԴ-ն, առաջին հերթին, տրամաբանական է, որ պետք է բավարարի ռազմի դաշտում իր կարիքները՝ գտնվելով թեժ պատերազմի մեջ մի երկրի հետ, որին սպառազինություն է մատակարարում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ երկրները, այսինքն՝ ՆԱՏՕ-ն։

Միաժամանակ, ՌԴ-ի կողմից էլ հասկանալի է այն հանգամանքը, որ ՀՀ-ն ունի անվտանգության խնդիրներ, և հենց այդ պատճառով էլ այս իրավիճակում ՌԴ-ն, այնուամենայնիվ, զենք է վաճառում Հայաստանին։ Ակնհայտ է, որ ռազմավարական գործընկերների միջև սրանք այնպիսի տեխնիկական հարցեր են, որոնք կարող են քննարկվել ու չդառնալ հանրային դաշտում միմյանց թիրախավորելու հարմար առիթ։ Սա, իհարկե, դասական ռազմավարական դաշնակիցների դեպքում, սակայն հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունն արդեն իսկ խաթարված է, և դրանում բավականին էական տեղ ունի այն, որ հարաբերությունների բոլոր հարցերը դուրս են բերվել հանրային տիրույթ՝ բացասական լուրջ ֆոնով։

Ռուսամետության ու ռուսամոլության մեջ պետք չէ մեղադրել, ուղղակի այս դրվագում առաջ է գալիս հաջորդ տրամաբանական հատվածը․  որպես կանոն՝ Ռուսաստանի հետ դաշնակցությունը ՌԴ դաշնակիցները պատկերացնում են ՌԴ կողմից քայլերի անվերջանալի շղթա, երբեք հարց չի առաջանում, իսկ ՌԴ դաշնակիցներն ինչպե՞ս կարող են աջակցել ՌԴ-ին։ Այս դեպքում խոսքը նույնիսկ ռազմատեխնիկական և քաղաքական լուրջ աջակցության մասին չէ, այլ քաղաքական  դաշտում՝ հայտարարությունների տեսքով, միջազգային հարթակներում աջակցության տեսքով։ Սակայն մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ընտրել է նույնիսկ այս իրավիճակում թիրախավորելու և քննադատելու ճանապարհը, միևնույն ժամանակ լավ հասկանալով, որ ամենաշատ օգուտները ստանում է ՌԴ-ի հետ գործընկերությունից և ԵԱՏՄ անդամակցությունից։ Չմոռանանք, որ Փաշինյանի կողմից այդքան թմբկահարվող և մեծապետական պնդումները՝ կապված ՀՀ տնտեսական թռիչքաձև աճերի մասին, ուղղակիորեն կապված են հենց ԵԱՏՄ շուկայի գործոնով, որտեղ և իրականացվում է ՀՀ գլխավոր արտահանումների ծավալները։

Ամփոփելով՝ փաստենք, որ ցանկացած հակամարտող կողմ միայն պայմանավորվածությամբ և բանակցություններով, զիջումներով խաղաղության չի ունենում, պետք է որոշակի ռազմական հզորություն ունենալ, էսկալացիաներին դիմադրելու համար։ Ստեղծված իրավիճակում  տեսնում ենք, որ բանակցությունները չեն հաջողվում, իսկ դրա գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանն իր ուժային գերակայությունը զգում է։ Նիկոլը, ցավոք սրտի, այդպես էլ չընկալեց, որ անգամ բանակցային սեղանին հաջողելու համար հարկավոր է ունենալ ռազմական հզորություն և հակառակորդի հետ հավասարակշռություն, ինչը հակառակորդին զսպելու գլխավոր կռվանն է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular