ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ սեռական կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և  ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Իր ելույթում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց․

«Այն քաղաքացիները, ովքեր սկզբում լսելով, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ եք քննարկում, հաստատ այլ քննարկում էին սպասում։ Մենք որպես պատգամավորներ պետք է այս առիթը ևս մեկ անգամ օգտագործենք ու  դատապարտենք բռնությունը»,- ասաց  իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, Հակոբյանը նշեց․

«Պարո՛ն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, ու նրանք, որոնք չունեն ավանդական սեռական կողմնորոշում, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև դուք, լինելով ԱԺ պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե մադը չունի ավանդական սեռական կողմնորոշում, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք նման դեպքերը նպաստում են թմրամոլության աճին և այլ, պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ կողմնորոշում ունեն»։

Տեղից արձագանքելով Արթուր Խաչատրյանը նշեց․ «Ի տարբերություն ձեզ, մեր ֆրակցիայում նման հարցեր չեն քննարկվում»։

Ամփոփելով ելույթը Հասմիկ Հակոբյանը ընդգծեց․

«Պետք չէ այս ամբիոնից լեգիտիմացնել բռնությունը  և ասել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավոր ևս հանդիմանում եք դուք, ցխել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular