ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մարդը զուգընկեր է ընտրում նույն սեռից, դա ազատություն չի, չասեմ, թե ինչ է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը քննարկում է  «Քաղաքացիակայն պայմանագիր» խմբակցության կին պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով արգելվում է կուսության ստուգումը, նաև ընտանիքի սահմանումն ընդլայնվում է ու ավելանում են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը:

Նրա խոսքով՝ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ։

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց, որ նախագծում հստակ նշվի, որ զուգընկերն արական ու իգական սեռի է, ինչպես նաև հանել խնդրահարույց հասկացությունը՝ թողնելով միայն  ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին հատվածը։

Նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ  իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում  զուգընկեր:

«Մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով  կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը»,- նշեց նա։

Արձագանքելով նախագծի համահեղինակին՝ Գեղամ Նազարյանն ասաց․ «Անձն ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին` այլևս իրենց պաշտպանության ներքո չեն գտնվելու: Դա արդեն ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular