ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք ձեր դեմ են օգտագործվելու․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, որովհետև այս նույն զգացողությունները ես ունեցել եմ ևս մեկ անգամ՝ 2021թ-ին, երբ ավագանին որոշում էր հեռացնել քաղաքապետ Հայկ Մարությանին։

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։

«Որպես հիմնավորում բերում էին իր խնդիրները իր քաղաքական ուժի հետ՝ գեթ մեկ փաստաթուղթ, գեթ մեկ ապացույց չներկայացնելով։ Իրականում բան չի փոխվել, իշխանության է նույն քաղաքական ուժը, որ բնավորություն ունի՝ այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, իր նախորդի արածը իրեն վերագրել, իսկ որը ձեռնտու չէ՝ ասել դե մենք չենք։

Ամենավատ բանը, որ մենք կարող ենք տեսնել, դա հենց անպատասխանատվությունն է։ Ես հիմա հայտարարում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը անպատասխանատու  քաղաքական ուժ է, որովհետև չի կրում պատասխանատվություն իր իսկ քաղաքական  նախորդ գումարման ավագանու անդամների արածների համար։ Նախորդ գումարման ժամանակ 80 % դահլիճ ունենալով՝«Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողանում քվորում ապահովել»,- ասաց նա։

Խոսելով իրենց խմբակցության անդամների բացակայությունների մասին՝ Աբգարյանը նշեց․

«Տեղի է ունեցել մեկ նստաշրջան, որի առնվազն երկու նիստի ընթացքում  օրակարգը եղել է  քաղաքական, այսինքն ընտրվել է քաղաքային իշխանություն։ Մեր խմբակցությունը առաջին անգամ հայտարարել էր, որ բոյկոտում է, որովհետև մենք չէինք կարող թույլ տալ, որ ընտրվի մարդ, ում երևանցին չի ընտրել։ Երկրորդ դեպքում խմբակցությունը ներկայացել է, նշել է պատճառները, թե  ինչու էր մեզ համար անընդունելի ձևավորել  փոխքաղաքապետերի տվյալ թեկնածուներից կազմված իշխանություն ու կրկին հեռացավ՝ բոյոտելով քվեարկությունները»։

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք բոյկոտել են այն  հարցերը, որոնք իրենց կարծիքով, վնասել են  Երևան քաղաքին։ 

«Ասում եք գայիք աշխատեիք, ավելի լավ է դուք չգայիք, չաշխատեիք, եթե կոճակ սեղմելը ձեզ համար աշխատանք է։ Դուք խեղդել եք մանր և միջին բիզնեսը՝ բարձրացնելով տարատեսակ վարձավճարները։ Դուք ընդունել եք որոշումներ, որոնց պատճառով մարդիկ ասում են՝ փակվենք գնանք։ Մարդիկ մտածում են, որ բոլոր որոշումները հօգուտ խոշոր բիզնեսի են։

Հիմա էլ բերել եք տրանսպոտային փաթեթը՝ թերի, չմտածված, բազմաթիվ բացերով ու հաշվի չեք նստում որևէ մեկի հետ։ Մեր խմբակցությունը միշտ աշխատել է, մեր աշխատանքները միշտ գլխավորել է Հայկ Մարությանը, նախագծերը, որ մենք  բերել ենք, նրա գլխավորությամբ է մշակվում։ Մի ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, մի՛ արեք բաներ, որոնք վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular