ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ընտանիքի հետ քվեարկել է օկուպացված Ստեփանակերտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ընտանիքի անդամները քվեարկել են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին։ Քվերարկությունը կշարունակվի մինչև 19։00-ն։ Ընտրատեղամասեր են բացվել նաև օկուպացված Արցախում։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։

Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, որը երկիրը կառավարում է 2003-ից:

Ալիևից բացի առաջադրվել են նաև

1․ Ինքնառաջադրված Զահիդ Օրուջը,

2․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,

3․ «Մեծ արարծագործություն» կուսակցության ներկայացուցիչ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,

4․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,

5․ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,

6․ Ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular