ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց արտաքին քաղաքական փարոսի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը նախկինի պես չի կարող միայն Ռուսաստանի հետ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը և պաշտպանական կապերը,  հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անհրաժեշտ է փոխել բանակի զարգացման հայեցակարգը,- ասել է նա,- պետք է հասկանալ, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը»։ Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ «պետք է հասկանալ, թե ի՞նչ հարաբերություններ է կառուցում Հայաստանը Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, մնալու է արդյո՞ք երկիրը ՀԱՊԿ-ի կազմում և այլն»։
Փաշինյանը բազմիցս է հայտարարել երկրի անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, և նրա ներկայիս հայտարարության մեջ առանձնահատուկ բան չկա,  կարծիք է հայտնել iarex.ru -ի սյունակագիր Ստանիսլավ  Տարասովը։ «Փաշինյանի նարատիվն, իհարկե, ունի հակառուսական ուղղվածություն ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման ակնարկով։ Նա միտումնավոր է ընտրում զգայուն և բարձրագոչ թեմաներ։ Թվում է, թե հենց դա է նման հայտարարությունների հիմնական նպատակը, որոնք Արևմուտքում ընկալվում են Անդրկովկասում Մոսկվայի դիրքերը թուլացնելու Երևանի մտադրությունների համատեքստում։ Նաև հարցեր է առաջացնում Փաշինյանի այն երկրների ցանկը, որոնց հետ նա մտադիր է հզորացնել բանակը: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ամեն ինչ պարզ է, դա ՆԱՏՕ-ն է, և  պատահական չէ, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինը «Արմենպրես» պետական ​​գործակալությանը տված հարցազրույցում ոգևորությամբ հայտարարեց արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի «շրջադարձի» մասին դեպի ՆԱՏՕ, քանի որ Հայաստանը տեղավորվում է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման միտումի մեջ»,- նշել է Տարասովը։ Բայց դժվար թե այս իրավիճակում Իրանը ևս միանա «խաղին», ասել է փորձագետը։
«Թեկուզ միայն այն պատճառով, որ առկա է ՆԱՏՕ-ի միջոցով թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տանդեմում Հայաստանի հնարավոր ներգրավման հավանականություն։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա Փաշինյանը հույս ունի հակախաղ իրականացնել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքի դեմ։ Միևնույն ժամանակ, կառավարությանը մոտ կանգնած հայ փորձագետները կարծում են, որ Նյու Դելին կձգտի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում, բայց առանց Հայաստանի հետ ռազմական դաշինքի էլ է հնարավոր մասնակցել նման նախագծի»,- նշել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular