ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլընտրանքային «երրորդ ուժի» ձևավորումը՝ հանրային պահանջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։  Վարչապետին ընդհանուր առմամբ վստահող քաղաքացիների թիվը, համաձայն հարցման, կազմում է 29 տոկոս, և համաձան նախորդ հարցման՝ վստահողների թիվը 2 ամսում նվազել է 4,6 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանին չվստահողների թիվը կազմում է 66,4 տոկոս և 2023թ․ նոյեմբերի համեմատ՝ ավելացել է 12,2 տոկոսով։

Փաշինյանի վարկանիշի անկումն ունի օբյեկտիվ պատճառներ՝ պարտված պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, որն ուղեկցվեց մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտումներով, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը, տնտեսական չկայացած բումը, անվտանգային միջավայրի վատթարացումն ու պատեհապաշտ արտաքին քաղաքականությունը: Սա, անշուշտ, ցանկի միայն մի մասն է, դրան էլ գումարած Փաշինյանն արել է հայտարարություններ և պատրաստվում է անել քայլեր, որոնք անմիջականորեն ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, հարցականի տակ են դնում մեր ազգային ինքնությունը և Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ընդհանրապես: Որքան էլ որ Փաշինյանն արդարանա, թե ինքը ձախողումների գլխավոր պատասխանատուն է, բայց գլխավոր մեղավորը չէ՝ հանրության մեծամասնությունը, ինչպես տեսնում ենք, ունի հակառակ կարծիքը:

Այսօր հրապարակված տվյալներից ուշադրության է արժանի ևս մեկը: Դիցուք՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, համաձայն հարցման, կողմ են հարցման մասնակիցների 50,1 տոկոսըև համաձան նախորդ հարցման՝ այդ թիվը  2 ամսում աճել է մոտ 19 տոկոսով։ Եթե այս պատկերին գումարենք վերջերս սոցիալական հարթակներում իրականացված օնլայն հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ հանրության  շուրջ 83 տոկոսը չի վստահում ոչ նախկին իշխանության ներկայացուցիչներին, ոչ էլ գործող քաղաքական թիմին, ապա կստանանք անչափ ուշագրավ պատկեր: Ստացվում է, որ հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է նոր, այլընտրանքային, այսպես կոչված՝ երրորդ ուժի ձևավորմանը և եթե այդ ուժը ձևավորվի, ապա ունի Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու բոլոր շանսերը: Գործող քաղաքական ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չունի լեգիտիմության այն մակարդակը, որը թույլ կտա նրանց երկրի կենսական շահերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող են դուրս բերել միայն Հայրենիքը սիրող պրոֆեսիոնալները, նոր դեմքերը՝ նոր գաղափարներով և նոր տեսլականով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular